fbpx
Աշխարհ

Ջեֆ Բեզոսը հուլիսի 20-ին կթռնի տիեզերք

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հայտարարել է, որ իր եղբոր հետ հուլիսի 20-ին իր Blue Origin ընկերության New Shepard-ով տիեզերք կթռնի:

Նա նշել է, որ փոքր տարիքից է երազում թռնել տիեզերք։

«Հինգ տարեկանից ես երազում էի թռնել տիեզերք: Հուլիսի 20-ին ես եղբորս հետ կսկսեմ այդ ճանապարհը: Ամենամեծ արկածը` իմ լավագույն ընկերոջ հետ»,- գրել է նա։Ավելի վաղ Blue Origin-ն աճուրդի էր հանել հուլիսի 20-ին թռնող New Shepard տիեզերանավի վրա գտնվող մեկ ուղեւորի նստատեղը: Միակ ուղեւորի նստատեղի վերջնական ճակատագիրը կորոշվի հունիսի 12-ին՝ իրական ժամանակում առցանց աճուրդի ժամանակ:

Blue Origin ընկերությունը հայտարարել է, որ Բեզոսը թռնելու է աճուրդի հաղթողի հետ:

Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից վերջինը` ապրիլի կեսերին:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ