Հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան «Բարսելոնայում» դեռևս շարունակում է անորոշ մնալ։
Ակումբում ղեկավարներից ոմանք կասկածի տակ են դնում ֆուտբոլիստի ապագան կատալոնական ակումբում։
«Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, մտադիր է առաջարկներ դիտարկել Գրիզմանի վերաբերյալ։ Փաստացի նա տրանսֆերային շուկայում է։
Նշվում է, որ Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնային» կօգներ միջոցներ տնտեսել։ Բայց հեռանալու հարցը դեռ հստակ որոշված չէ։ «Բարսելոնան» պիտի շահավետ առաջարկ ստանա, որպեսզի բաց թողնի նրան՝ հաշվի առնելով, որ նրան ձեռք են բերել 120 մլն եվրոյով։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: