Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում Sputnik V պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ-ից հիշեցնում են, որ նախկինում Sputnik V պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: