Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ 3 բռնցքամարտիկներն այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։ Նրանց հետ են նաև հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն և Կարեն Ղազարյանն։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Նրանք մեկնել են Երևան-Վիեննա-Տոկիո չվերթով։
Մեկնած բռնցքամատիկներն են Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը։
Նշենք, որ Օլիմպիական խաղերում առաջինը ռինգ է դուրս գալու 63 կիլոգրամ քաշային Բաչկովը՝ հուլիսի 25-ին։
Ըստ եղած ժամանակացույցի՝ Սողոմոնյանն ու Դարչինյանն էլ իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին։
