Աշխարհ

Ուհանում մի քանի օրում 11 միլիոնից ավել մարդ է թեստավորվել

Վերջին օրերին Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի մի քանի նոր դեպք էր հայտնաբերվել, որի արդյունքում քաղաքի վարչակազմը կտրուկ քայլեր է իրականացրել։

Վերջիններս որոշում են ընդունել Ուհանի բոլոր բնակիչներին, ովքեր 6 տարեկանից բարձր են, ենթարկել կորոնավիրուսային հիվանդության առկայությունը ստուգող թեստավորման։

Այս մասին հայտնում է Xinhua ինֆորմացիոն գործակալությունը։

Նշվում է, որ 5 օրվա ընթացքում թեստավորվել են ավելի քան 11,28 միլիոն անձինք։

Ըստ աղբյուրի՝ հիվանդության որոշակի բռնկում կա, բայց այն լայն տարածման առիթ չի հանդիսացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ