Շարունակվում են եվրագավաթների որակավորման փուլի խաղերը։
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» տանը ուղղակի ջախջախեց «Տոբոլին»՝ հաղթելով 5-0 հաշվով։ Հյուրընկալվելիս էլ հայ ֆուտբոլիստի ներկայացրած թիմը հաղթել էր 1-0 հաշվով։ Այսպիսով, «Ժիլինան» դիմակայությունում հաղթեց 6-0 հաշվով և դուրս եկավ հաջորդ ու որակավորման վերջին փուլ, որին արդեն հաջորդում են փլեյ-օֆի խմբային խաղերը։
Նշենք, որ երեկվա խաղում Բիչախչյանը կարողացավ դուբլ ձևակերպել իր հաշվին՝ գոլերի հեղինակ դառնալու 64-րդ ու 91-րդ րոպեներին։