Մարտավարաշարային պարապմունքներ զորամասերից մեկում

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։

Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմա­կերպ­ման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:

 

Ամենաթարմ