ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն իր ելույթում խոսել է «Թալիբան» արմատական շաժման նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Բայդենը պատժամիջոցներ սահմանելու որոշումը կապել է թալիբների վարքագծի հետ։
Նախագահն ասել է, որ դեռևս պահպանվում են ԱՄՆ քաղաքացիների՝ Քաբուլի օդանավակայան մուտք գործելուն չխոչընդոտելու խոստումները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թալիբ զինյալները մուտք գործեցին Աֆղանսստանի մայրաքաղաք Քաբուլ, որից հետո երկրի իշխանությունն անցավ ծայրահեղական շարժման ձեռքը։