«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ «Ես Զլատանն եմ» ինքնակենսագրական ֆիլմի պրեմիերան հետաձգվում է մինչև հաջորդ տարի:
Սկզբնապես ֆիլմը պետք է մեծ էկրաններ դուրս գար սեպտեմբերի 10-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով նկարահանումները հետաձգվեցին, իսկ պրեմիերան տեղի կունենա հունվարի 14-ին: