fbpx
Իրավական

Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Օգոստոսի 27-ին Ազգային ժողովից հայտնել են, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նիստի օրակարգում երկու հարց է եղել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:

Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս է հայտնել, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար:

Հանձնաժողովը հաստատել է նաև գործունեության աշխատակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ