Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանում «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ զանգվածային դեսանտավորում է անցկացվել ավելի քան 600 զինվորականների մասնակցությամբ՝ գիշերը։
Դեսանտավորվել է 30 միավոր ռազմական տեխնիկա։
Նախարարությունից նշել են, որ դեսանտայինները «գրավել են» դաշտային օդանավակայան և ոչնչացրել պայմանական հակառակորդին հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ։
Գործի է դրվել ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ավելի քան 20 ինքնաթիռ: