fbpx
Հասարակություն

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում են այսօր ստուգայցեր իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները։

«Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ