ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում հյատնել է, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դրանք շատ բազմապլան հարաբերություններ են, նախագահները միշտ էլ այդ համատեքստում խոսելու բան ունեն:
«Իհարկե, կքննարկվեն և՛ Սիրիան, և՛ տարածաշրջանային այլ հակամարտությունները»,- հավելել է Պեսկովը: