fbpx
Աշխարհ

Թալիբները սպանել են 4 հանցագործի ու նրանց մարմինները կախել քաղաքի կենտրոնում․ ԶԼՄ-ներ

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները, որոնք զավթել են Աֆղանստանի իշխանությունը, կարծես թե արդեն սկսել են հրապարակային մահապատիժները։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ օրերս թալիբները 4 տղամարդու են գնդակահարել, ովքեր կասկածվում էին առևանգման մեջ, և հետո նրանց քաղաքի կենտրոնում կախաղան են բարձրացրել, որ բոլորը տեսնեն։

Այս մասին տեղեկանում ենք Աֆղանստանի ու միջազգային մամուլից։

Associated Press-ի հաղորդմամբ՝ տեղի ոստիկանությունից հայտարարել են, որ թալիբները փրկել են առևանգվող հոր և որդու, որի ընթացքում սկսվել է հրաձգություն 4 հանցագործների և թալիբների միջև, որի արդյունքում էլ այդ 4-ը սպանվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ