Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի համար նոր հակառեկորդ է գրանցել՝ հատելով 1600 դոլարի շեմը ու դառնալով 1607,2 դոլար։
Այս մասին տեղեկանում ենք ICE Futures բորսայից։
Այս ցուցանիշը 15,5 տոկոսով բարձր է երեքշաբթի օրվա գնից։
Դեռևս օգոստոսի սկզբին հազար խորանարդի համար սահմանված է 515 դոլար արժեքը, բայց գինը շարունակաբար աճեց ու այժմ գրանցվում են պատմական մաքսիմումներ։
Սա պայմանավորում են պահեստարանների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարներից սահմանափակ մատակարարմամբ և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկով: