ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։
- Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ
- Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ․ ՊՆ
«Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստության և փոխգործակցության կազմակերպման մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: