fbpx
Զինված Ուժեր

Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ

ՀՀ ՊՆ հայտնել է, որ տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ:

«ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ու այլ բանախոսներ ներկայացրել են մասնագիտական գործունեությանն առնչվող առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների մասին, սահմանել առաջիկա անելիքները։

Պարապմունքների ավարտին մասնագիտական խմբերի զինծառայողները հանձնել են ստուգարքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ