Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներքին զորքերին փոխարինելու է գալիս ազգային գվարդիան։
Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա ասաց, որ հարցն այժմ քննարկման փուլում է ու վերջնական որոշումից հետո կներկայացվի հանրային քննարկման։
Ֆինդանյանը նշեց, որ սա կարևորագույն հարց է, բայց կարծիք հայտնեց, որ այս պահին պետք է սահմանափակվել այսքանով, իսկ հետո ավելի մանրամասն կպարզաբանվի։