fbpx
Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ դեսպանին

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանին։

Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

«Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն հայտնեց անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ», – ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ