Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը վերջին անգամ այդ պաշտոնում այց է կատարել Ֆրանսիա, որտեղ իրեն դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս մասին գրում է Dautsche Welle-ն։
Նշվում է, որ Մակրոնը բավական ջերմ է հրաժեշտ տվել Մերկելին։ Նա վերջինիս շնորհել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչ, ինչը համարվում է Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկը։
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Մերկելն իրեն այդքան բան է սովորեցրել, ինչպես նաև ընդգծել է կանցլերի կարևորությունը՝ Եվրոպայի միասնությունը պահպանելու հարցում։
Նշենք, որ Մերկելը կատարելու է կանցլերի պարտականությունները մինչև կձևավորվի նախարարների նոր կաբինետ, ինչն էլ արդեն ընթացքի մեջ է։