«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում։ 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստով «Արսենալն» է հետաքրքրված: Այս մասին հայտնել է Le10Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ արդեն կապ են հաստատվել Սանշեշի ներկայացուցիչների հետ։ «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ցանկանում թիմ հրավիրել Ռենատուին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Լիլը» պատրաստ է լավ առաջարկի դեպքում վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։