Օլե-Գունար Սուլշերի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը թափուր է մնացել ու պարբերաբար շրջանառվում են պաշտոնի համար տարբեր թեկնածուներ։
Այժմ էլ խոսվում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը կարող է հրավիրել Լորան Բլանին։
Այս մասին հայտնում է The Times-ը։
Նշվում է, որ ակումբում ցանկանում են Բլանին պահել մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո արդեն հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյին։