fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանի մայրը գրառում է արել՝ հրապարակելով դստեր մանկական լուսանկարները

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քրիս Ջեները մի քանի լուսանկար է հրապարակել դստեր՝ Քիմ Քարդաշյանի մանկությունից: Ինչպես գրում է Daily Mail-ը, այդպես նա որոշել է շնորհավորել դտերը հաջող հանձնած քննության համար:

Չնայած նախկինում տվյալ քննությունը 3 անգամ տապալելուն՝ 41-ամյա Քիմը վերջապես հանձնել է այն: Այս մասին հեռուստաաստղն ինքն էր նախօրեին հայտնել՝ կոչ անելով իր հետևորդներին երբեք չհանձնվել: Խոսքը իրավունքի ոլորտում սովորողն առաջին կուրսեցիների համար նախատեսված քննության մասին է:

66-ամյա Քրիսն իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներին կից գրառում է կատարել՝ հայտնելով իր հպարտությունը դստեր հաջողությամբ և հուզելով դստերը:

«Անհամբերությամբ սպասում եմ քո հաջորդ քայլին: Ինչպիսի ոգեշնչում ես դու շատերի համար: Ինչպիսի օրհնանք է: Ես այնքան երախտապարտ եմ կյանքի այս ուղևորությունը քեզ հետ անցնելու համար»,- գրել է Քրիս Ջեները՝ «հպարտ մայրիկ» հեշթեգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ