Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում հերթական սուր վեճն է սկսվել, այս անգամ՝ կին պատգամավորների միջև: Տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցնել կանանց: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ կուսակցությունը ցավալի անցյալ ունի:
Նրան հակադարձել են ԺՀԿ-ական կին պատգամավոերները՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։
Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։