Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողով է կայանալու։
Պեսկովի խոսքերը փոխանցում է TASS-ը։
Պեսկովը նշել է, որ դրա շրջանակներում հնարավոր է երկկողմ հանդիպում տեղի ունենա Պուտինի ու Բելառուսի նախագան Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։
Ըստ TASS-ի՝ չի բացառվում նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում լինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։