fbpx
Երևան

Թող հեքիաթներ չպատմեն, թե Կառավարությունն ավելի լավ ավտոբուսներ էր ուզում բերել․․․ բերող էիք՝ բերեիք․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում, ելույթով հանդես եկավ։

Նա խոսեց նաև ավտոբուսների հարցի ու «Իմ քայլը» դաշինքի հետ կապի խզման մասին։

Նրա խոսքով՝ տենդեր էր հայտարարվել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար, որը կայացել էր ու պետք է ավագանին համաձայնություն տար՝ գումար հատկացնելու համար, բայց որոշումը հնարավոր եղավ ընդունել միայն ընդդիմադիր ու անկախ ավագանու անդամների շնորհիվ։

Մարությանը նշեց, որ նրանք ուզում էին քաղաքը թոսղնել առանց ավտոբուսների, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։

Նա նշեց, որ «թող հեքիաթներ չպատմեն, թե Կառավարությունը ավելի լավ ավտոբուսներ էր ուզում բերել․․․ բերող էիք՝ բերեիք»։ Մարությանի խոսքով՝ իրենք 211 ավտոբուսի գնումն են արել, մնացածն էլ կարող են իրենք գնել։

Խոսքի վերջում էլ քաղաքապետն ասաց, թե այսքանից հետո ինքը ինչ հարաբերություններ պետք է ունենալ տվյալ ֆրակցիայի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ