Չինաստանը երեկ՝ դեկտեմբերի 30-ին, իրականացրել է այս տարվա իր վերջին ու թվով 55-րդ տիեզերական թռիչքը։
Սրանով Չինաստանը գերազանցել է ազգային ռեկորդը, որը կազմում էր 39 թռիչք մեկ տարվա ընթացքում։ Բացի ազգային ռեկորդը գերազանցելը, Չինաստանը նաև աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տիեզերական թռիչքների թվով։
Այս մասին հայտնում է CASC պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։
Չինաստանը նախորդ ռեկորդը սահմանել էր 2018 թվականին՝ 39 թռիչքով, որը կրկնել էր 2020 թվականին։
Նշենք, որ մեկ տարվա ընթացքում տիեզերական արձակումների թվով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային միությունն է, որը 1982 թվականին 108 արձակում է իրականացրել։ 2-րդ հորիզոնականում ԱՄՆ-ն՝ 1966 թվականին կատարած 77 տիեզերական արձակումներով։