Չինական մեծ պատի 2 մետրանոց հատվածը փլուզվել է 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հունվարի 8-ին Ցինհայ նահանգի շրջաններից մեկում ուժեղ երկրաշարժ է եղել, որից հետո իշխանությունները մշակութային ժառանգության կոթողների ստուգումներ են իրականացրել սեյսմիկ ակտիվության հետևանքով տուժած շրջանում: Մասնագետները պատի փլուզումն արձանագրել են հարևան Գանսու նահանգում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կմ հեռավորությամբ:
Պատի փլուզված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի իշխանության ժամանակներում (1368-1644): Վերականգնման համար պաշտպանիչ սարքավորումներ են տեղակայել պատի տվյալ հատվածում: Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
Չինական մեծ պատը մի շարք պաշտպանիչ կառուցապատումների համալիր է, որը ձգվում է Չինաստանի հյուսիսում և Մոնղոլիայի հարավում: Նման կառույցներ ստեղծվել են հնագույն ժամանակներում քոչվորներից պաշտպանվելու համար: Համարվում է, որ միասնական համալիր այն դարձրել է առաջին չին կայսր Ցին Շի Հուանդը (մ. թ. ա. 259-210 թթ.): Ամենաերկար և լավագույնս պահպանված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի իշխանության օրոք: Պատը ձգվում է մոտ 850 կմ երկարությամբ՝ Լյաոնին նահանգից մինչև Գանսու: