Marca-ի փոխանցմամբ՝ «Սևիլիան» մերժել է «Նյուքասլի» երկրորդ առաջարկը կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի համար։
Նշվում է, որ 25 միլիոն եվրոյի առաջարկ է արվել «կաչաղակների» կողմից, սակայն «Սևիլիան» չի ցանկանում նահանջել Լա Լիգայի չեմպիոնական պայքարում, իսկ Կառլոսը առանցքային դեր ունի Լոպետեգիի թիմում:
Ըստ աղբյուրի՝ Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագրով` հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո: