Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լայնածավալ հարցազրույց է տվել Marca-ին, որը պարբերականը վերնագրել է «Խոակին Կապառոս. հայ մասնագետը՝ Սևիլյայից»:
Իսպանացի մասնագետին հարցրել են՝ արդյոք կուզի՞ Իսպանիա-Հայաստան խաղ կայանա Սևիլյայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
«Ես կնախընտրեի Դոհայում: Քաթարում: Դա իսկապես հիանալի կլիներ»,- ասել է մարզիչը՝ նկատի ունենալով ԱԱ-2022-ը, որը կայանալու է Քաթարում: