fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ:

Նշվում է, որ այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ