Երեկ՝ հունվարի 15-ին, տղամարդը մտել է Տեխասում գտնվող Beth Israel կոչվող սինագոգն ու պատանդ վերցրել մի շարք անձանց։
Այս մասին գրում է CNN-ը։
Նա սպառնացել է սպանել պատանդներին, եթե որևէ մեկը մուտք գործի սինագոգ։
Տղամարդը պահանջել է ազատ արձակել՝ ահաբեկչության համար 86 տարի դատապարտված քրոջը։ Չնայած սրան, կնոջ փաստաբանը հերքել է, որ սինագոգի վրա հարձակվողը իր պաշտպանյալի եղբայրն է։
Այսպիսով, երեկ երեկոյան ուժայիններից բաղկացած խումբը մուտք է գործել սինագոգ, փրկել դեռևս ներսում մնացած պատանդներին ու սպանել կասկածյալին։