Ուկրաինա է հասել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տրամադրած հավելյալ 200 միլիոն դոլարի զենքի առաջին խմբաքանակը։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բեռում, ընդհանուր առմամբ, առկա է 91 հազար մահաբեր զենք։
Ըստ աղբյուրի՝ սրանով ԱՄՆ-ն ցույց է տալի իր կոշտ հանձնառությունը՝ Ուկրաինայի ինքնապաշտպանության սուվերեն իրավունքի հարցում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։