Հայաստանի Հանրապետությունում հունվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 350897 դեպք, որոնցից 334109 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5812 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 940 նոր դեպք, ապաքինվել են ևս 127-ը։ Մեկ օրում քովիդից մահվան դեպք չի գրանցվել։
Ըստ աղբյուրի, առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Մինչ այս կատարվել է 2 669 792 թեստավորում։