Le Parisien-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն տրանսֆերային այս պատուհանի ընթացքում չի միանա ՊՍԺ-ին, քանի որ ակումբի ծրագրերում չկա գնել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն մտադիր չէ ձմռանը նոր խաղացողների ձեռք բերել, քանի որ կարծում է, որ կազմում խնդիրներ չկան:
Այս ամենից բացի ակումբը ցանկանում է վաճառել պաշտպան Լևեն Կուրզավային: