Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:
«Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:
- Հայաստանի ու Արցախի ղեկավարների գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Շուրջ մեկ ամիս է` հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. Արցախի ՄԻՊ
Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թ. սկզբին»,- ասվում է հաղորդագրության մեջ: