Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման գործընթացին, բայց Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում։
Գրիգորյանն ասաց, որ սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։
Նրա խոսքով՝ Հայաստանն ուղղակի պահանջել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման բոլոր պայմանավորվածություններն ի կատար ածվեն։
Նա շեշտեց, որ այդ հայտարարությամբ՝ նախ պետք է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, որից հետո նոր սկսել սահմանազատման գործընթացը։