fbpx
Մշակույթ

Նկարիչներ, որոնց գործերն աշխարհում ամենաշատն են վաճառվել

Իսպանացիներ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին և ամերիկացի Էնդի Ուորհոլը, Artprice-ի տվյալներով, աշխարհում ամենաշատ վաճառվող նկարիչներն են։ 2021 թվականին աշխարհում վաճառվել է Պիկասոյի 3462 գործեր, լավագույն արդյունքը 103,4 միլիոն դոլարն է։ Վաճառվել Դալիի 2387 լոտ, լավագույն արդյունքը՝ 10,7 միլիոն դոլար, Ուորհոլի 1591 լոտ, լավագույն արդյունք`ը 47,3 միլիոն դոլարն է։

Artguide.com-ի հաղորդմամբ` Պիկասոյի հսկայական ժառանգությունը ներառում է ինչպես տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ, այնպես էլ ավելի էժան գործեր։ Փաստորեն, նրա աշխատանքների 43 տոկոսը վաճառվել է աճուրդի շուկայում 5000 դոլարը չգերազանցող գումարներով։

Սալվադոր Դալիի նկարների շուկայի հետ կապված իրավիճակը նմանատիպ է. լոտերի 87 տոկոսի գինn ընկնում է 5 հազար դոլարից ցածր հատվածի վրա: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Դալիի նկարների շուկան հեղեղված է հազարավոր կեղծ աշխատանքներով, քանի որ նկարիչը ստորագրել է բազմաթիվ դատարկ թղթեր, որոնք հետագայում հիմք են դարձել կեղծիքների համար։ Այդ պատճառով կոլեկցիոներները նախընտրում են գործեր, որոնք հայտնվել են մինչև 1980-ականները կամ նույնիսկ մինչև 1960-ականները (Դալին մահացել է 1989թ.-ին), որոնք ավելի հավանական է, որ բնօրինակ լինեն:

Ուորհոլի՝ մինչև 5000 դոլար արժողությամբ լոտերը կազմում էին 2021 թվականին գործարքների 44 տոկոսը։ Աճուրդում վաճառված նրա աշխատանքների երեք քառորդը պրինտեր են, ներառյալ ստորագրված վիմագրեր ու կլիշեները, որոնք բարձր են գնահատվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ