Փետրվարի 18-ից ի վեր Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան տարհանված մարդկանց թիվը հասել է 137 հազարի։
Այս մասին գրում է TASS-ը։
Նշվում է, որ նրանց մեծ մասը՝ 85,5 հազարը, Ուկրաինայի քաղաքացիներ են։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացի են տարհանվածներից 51 հազարը, իսկ 560-ի քաղաքացիությունն այլ պետությունների է։