fbpx
Սպորտ

Յունայթեդի նախկին կիսապաշտպանը՝ Կևինի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սկոուլզը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի մասին` նշելով, որ նա ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանն է և, գուցե, լավագույնն աշխարհում։

«Չեմ կարողանում հիշել մեկին, որը մակարդակով նրան մոտ է եղել։ Նա բացարձակ ամեն ինչ է անում։ Նորմալ է, երբ կան խաղացողներ, որոնք գերազանց փոխանցումներ են անում, լավ տիրում են գնդակին, բայց այս տղան գոլեր է խփում, վտանգավոր պահեր ստեղծում, պաշտպանում դարպասն ու փայլուն փոխանցումներ անում։

Նա ունի այն ամենը, ինչ պետք է բարձրակարգ կիսապաշտպանին։ Ամեն անգամ, երբ դե Բրյույնեն ստանում է գնդակը, մտածում է գոլի մասին։ Նա մտածում է ինչպես պահ ստեղծել կամ գոլ խփել։ Այդպես էլ պետք է լինի, դա հիանալի վերաբերմունք է»,- Սկոուլզի խոսքերն է փոխանցում Metro-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ