Մյունխենի «Բավարիան» այս գիշեր ուղղակի ջախջախեց (7-1) աստրիական «ՌԲ Զալցբուրգին» ու դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ։
Այս հաղթանակով գերմանական ակումբը նաև թարմացրեց իր ռեկորդը։
Բանն այն է, որ «Բավարիան» արդեն 20-րդ անգամ է անցնում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ, իսկ պատմության մեջ դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել այդքան անգամ հայտնվել քառորդ եզրափակչում։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ այս ցուցանիշով երկրորդ հորիզանականում կատալոնական «Բարսելոնան» է, որը նման նվաճման է հասել 18 անգամ։