Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման աշխատանքների կազմակերպման համար:
- Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչով է հանդես եկել
- Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է նոր վարչակազմի հետ աշխատելու օրակարգային հարցերը
Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ: