fbpx
Հասարակություն

Toyota-ն Բագրատունյաց պողոտայում բախվել է սյանը

Երեկ՝ մարտի 14-ին, ժամը 23։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող սյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ․), շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ», – ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ