Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը համալրվել է 12 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 4-ը առանձնապես բարդ աշխատանքների համար են նախատեսված։
Այս մասին ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանն ասաց այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նա ասաց, որ պատերազմից հետո ԱԻՆ-ն ու ՊՆ-ն պայմանավորվել են մեծացնել որոշ զինատեսակների մատակարարումները։
Փիլոյանը նշեց, որ դրանց շնորհիվ ԱԻՆ-ի փրկարարները մարտական զենքի կիրառման և օգտագործման սկզբունքների վերաբերյալ բազային գիտելիքների կստանան։