Բորիս Ջոնսոնը Facebook-ի իր էջում գրել է, որ NATO-ում եմ, որտեղ կոչ է անելու դաշնակիցներին և գործընկերներին ուժեղացնել ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային՝ ուժեղացնելով իրենց պաշտպանությունը, քանի որ նրանք բեկում են մտցնում այս պայքարում:
«Մենք չենք կարող և չենք քաշվի կողքի, մինչ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի գյուղերն ու քաղաքները:
Եվ 6000 միավոր զենք կուղարկվի, ի լրումն արդեն իսկ ուղարկված 4000 Jawelin-ներին և NLAW-ներին: Պաշտպանական մահաբեր ռազմական օգնությունը, ներառյալ Starstreak բարձր արագությամբ հակաօդային հրթիռները, կօգնեն ուկրաինացիներին շարունակել պաշտպանությունը: Մենք տրամադրում ենք 25 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսական աջակցություն ուկրաինացի զինվորականներին, ի լրումն 400 միլիոն ֆունտ ստեռլինգի, որը տրամադրել ենք մարդասիրական և տնտեսական օգնության համար:
Մեծ Բրիտանիան նաև լրացուցիչ 4,1 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի BBC-ի համաշխարհային ծառայությանը՝ Ռուսաստանում և Ուկրաինայում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ինչպես նաև նոր ֆինանսական և քաղաքական աջակցություն՝ Միջազգային քրեական դատարանի՝ պատերազմական հանցագործությունների հետաքննության համար։
Վլադիմիր Պուտինն արդեն տապալվում է Ուկրաինայում. Ուկրաինացի ժողովուրդն իրեն դրսևորել է անսովոր խիզախ և համառ՝ պաշտպանելու իր հայրենիքը, անհիմն ներխուժման դեմ:
Մեծ Բրիտանիան, աշխատելով դաշնակիցների և գործընկերների հետ, կշարունակի աջակցել է Ուկրաինային և կանգնել բռնակալության դեմ։ Միասին հաղթելու ենք,- գրել է նա: