fbpx
Արցախ

Սենց է պետք դնել հարցը ՌԴ-ի առաջ․ եթե չեք լուծում Արցախի անվտանգության հարցը, ապա գնացեք, մենք կլուծենք․ Այվազյան

Narek Ayvazyan

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է

«Ուրեմն սենց է պետք դնել հարցը Ռուսաստանի առաջ. եթե չեք լուծում Արցախի անվտանգության հարցը, ապա գնացեք, մենք կլուծենք: Մեզանով կլուծենք, թե այլոց ուժերով կլուծենք, դա ձեր գործը չէ: Եթե հանձն եք առել, որ անվտանգություն ու խաղաղություն եք ապահովելու Արցախում, ուրեմն ձեր պարտականություններն իրականացրեք:

Հուսամ արևմուտքը և հիմա հատկապես՝ Ուկրաինան լավ են հասկանում, որ Ուկրաինան ու Հայաստանը՝ ներառյալ Արցախը, նույն կարգավիճակում են, ինչպիսին որ Ուկրաինան է, և սակարկվում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև: Արցախը մենք չենք օկուպացրել Դոմբասի, Լուգանսկի և Ղրիմի պես: Արցախը մեզանից փորձում են խլել, որն արդեն իսկ օկուպացված է ռուսական և ադրբեջանական զորքերով:

Մեր հայրենիքը պետք է անջատվի Ադրբեջանից: Այն բռնակցվել էր Ադրբեջանին ԽՍՀՄ ռեպրեսիվ ուժի կողմից: Անջատվի հանուն մեր ժողովրդի փրկության և տարածաշրջանային խաղաղության: Այն խաղաղություն կբերի նաև ադրբեջանցի ժողովրդին: Այն միջազգային կրիմինալ ու կոռուպացված բանդաների ատամները կջարդի:

Մենք արժանի ենք խաղաղության, մեր ազգի անդառնալի զոհաբերությունները անարդյունք չպետք է մնան: Չպետք է մեր ժողովուրդն այլևս տառապի պատերզմներից ու ահաբեկչություններից: Ականջալուր եղեք: Հասցրեք աշխարհին, նաև ռուս բարեկամ ժողովրդին:

Աշխարհակարգը բիրտ ուժով և անիրավ փոխելու փորձ անող տմարդի համակարգերը պետք է վերանան:

Մարդկությունը տիեզերքը պետք է նվաճի, այլ ոչ թե յուր կյանքերը անդադար ու անհարկի ջնջի երկրի երեսից:

Մենք կարծես մարդկության դեպի ներս սուզվող մեդիտացիան լինենք՝ խղճի ու կամքի դուրսբերման բանաձևը: Մենք աշխարհին ու մարդկությանը մեծ բարիքներ ենք բերել որպես ազգ, և ավելին կանենք որպես ազատ և ինքնիշխան պետականություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ