Իտալական «Միլանի» 40-ամյա աստղ Զլատան Իբրահիմովիչը կրկին անդրադարձել է կարիերան ավարտելու թեմային։
Շվեդ հարձակվողի խոսքերը մեջբերում է UEFA-ն։
Իբրան ասել է, որ դեռ չի որոշել, երբ կավարտի կարիերան։ Նա նշել է, որ չի ցանկանում հետո զղջալ ֆուտբոլից հեռանալու համար, որ կարող էր ավելի երկար խաղալ։
Իբրայի խոսքով՝ կխաղա այնքան, մինչև իրենից լավին չտեսնի։