Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի առանձնատանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։
Մուսինյանը գրել է, որ զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: