Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բելառուսական ալիքներից մեկին տված հարցազրույցում Իվան Ուրգանտի վերաբերյալ ասել էր, որ վերջինս հայրենասեր է։ Այս հայտարարությունը քննադատության էր արժանացել Չենչիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից։
Չեչնիայի առաջնորդին էլ իր հերթին պատասխանել է Պեսկովը։
Նա նշել է, որ հայրենասիրությունը պատրաստակամությունն է ցանկացած զոհողության՝ հանուն երկրի, երբ դրա կարիքը կա։
Պեսկովի խոսքով՝ այն, ինչ տեղավորվում է այս հասկացության մեջ, հայրենասիրությունն է։
ՌԴ նախագահի խոսնակն ասել է նաև, որ հայրենասիրության մրցությունը հազիվ թե հարկավոր լինի, հատկապես հիմա։