fbpx
Հասարակություն

Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի հիմնախնդիրները

Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության հիմնախնդիրների վերաբերյալ հարցերը։  Քրեական ենթամշակույթ, պրոբացիայի, քրեակատարողական հիմնարկների միասնական գործիքակազմ և վաղաժամկետ ազատ արձակում՝ այս խնդիրներն առանձնացրեց Արտակ Կիրակոսյանը: Ըստ նրա՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն օր առաջ պետք է փակվի: Հիմնարկի փակումը կա նաև Կառավարության ծրագրում:

Քրեական ենթամշակույթի դեմ էլ պետությունը կարող է պայքարել՝ զուտ տեխնիկական խնդիրներ կարգավորելով՝ վստահ է Կիրակոսյանը։

Ըստ արդարադատության փոխնախարարի՝ Երևանում կգործի մեկ միասնական քրեակատարողական հիմնարկ: Նախնական հաշվարկվել է, որ այն պետք է ունենա 1200 աշխատակից, բայց չի բացառվում, որ թիվը կրճատվի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ